«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Այն, ինչ անում է նա, պարզապես ցնցող է»

«Այն, ինչ անում է նա, պարզապես ցնցող է»
12.12.2016 | 18:18

Գեղասահքի մարսելյան գրան պրիում կրկին փայլել է Եվգենյա Մեդվեդևան՝ հաստատելով, որ ներկա պահին աշխարհում իրեն հավասարը չունի: Նա միաժամանակ թարմացրել է կարճ ծրագրում աշխարհի ռեկորդը (79,21 միավոր. Մաո Ասադի նախկին ռեկորդը 78,66 միավոր էր): Մարսելյան մրցույթը հայազգի աղջնակի համար երկրորդ անընդմեջն էր նրա մարզական կենսագրությունում (առաջինն անցած տարի Բարսելոնում էր):

Անդրադառնալով նրա ելույթին՝ ահա թե ինչ է ասել օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն. «Ես ուզում եմ Ժենյա Մեդվեդևային շնորհավորել հերթական վաստակած հաղթանակի կապակցությամբ: Հրաշալի է, որ նա կրկին հաղթանակի հասավ նման լրջագույն մեկնարկում: Կեցցե աղջնակը: Այն, ինչ անում է նա, պարզապես ցնցող է: Աստված նրան առողջություն թող տա, ու առաջ՝ դեպի օլիմպիական խաղեր»: Խոստովանենք՝ համաշխարհային լեգենդի տված այս գնահատականը շատ բան արժե:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ